📩 Դիմե՛ք հիմա https://forms.gle/GGcQ1dmbKRvLPpTn9
Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը։
📢 #Կրթվելընորաձևէ նախաձեռնության շրջանակում, ինչպես գիտեք, հաճախ ենք կազմակերպում վերապատրաստման դասընթացներ տարբեր ոլորտներում մասնագիտանալու և հմտություններ ստանալոււ համար:
«Իմ քայլը» հիմնադրամը վերոնշյալ նախաձեռնության շրջանակում 20 դիմորդների տալիս է հնարավորություն ձեռք բերել ժամանակակից ու մրցունակ մասնագիտական գիտելիքներ հրուշակագործության ոլորտում։
🍰 Ընտրված 20 շահառուները կստանան անվճար մասնակցության հնարավորություն «Լակի հրուշակագործության օնլայն ակադեմիայի» համապարփակ դասընթացին։ Շահառու դառնալու համար պետք է
– լինել 25-50 տարեկան
– ցանկանալ հրուշակագործությունը դարձնել ձեր եկամտի աղբյուրը` հիմնելով կամ զարգացնելով ձեր գործող բիզնեսը:
Դասընթացի ավարտին տրվելու է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված հավաստագիր։
📚 Դասընթացն ընդգրկում է 81 օնլայն տեսադաս, միջանկյալ օֆլայն վարպետաց դաս Լիկայի հետ, տնային առաջադրանքներ, նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառում, Telegram կրթական հարթակ՝ մասնակիցների և հիմնադրամի աշխատակցի հետ կապի և քննարկումների համար:
🧑🍳Դասընթացի ավարտին կունենանք 20 ունիվերսալ, եվրոպական տեխնոլոգիաներին տիրապետող, բանիմաց մասնագետներ, ովքեր կարող են զարգացնել կամ սկսել իրենց բիզնեսները հրուշակագործության ոլորտում:
⚠️ Հայտագրումը կփակվի 50 դիմում ստանալուց հետո։ Այսինքն դիմորդների միայն 40%-ն է (20 շահառու) ունենալու հնարավորություն մասնակցելու դասընթացներին: Շտապե՛ք:
Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 28-ին աշխատանքային օրվա ավարտին, իսկ դասընթացը կմեկնարկի դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:
📩 Դիմե՛ք հիմա https://forms.gle/GGcQ1dmbKRvLPpTn9
Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը։