🍰 Դեկտեմբերի 5-ին մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի նոր նախաձեռնությունը՝ հրուշակագործության դասընթացը, որը իրականացվում է Լակի հրուշակագործության ակադեմիայի հետ համատեղ։
💙 Loft-ում հավաքվել էին շուրջ 40 կին Հայաստանի տարբեր մարզերից՝ լի ոգևորությամբ, նպատակներով ու ստեղծագործելու մեծ ցանկությամբ։
Ինչպես նշեց հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, այս ծրագիրը ծնվեց մի կնոջ հավատից ու վճռականությունից՝ վերածվելով հնարավորության հարյուրավոր կանանց համար։
🧁 81 օնլայն տեսադաս, օֆլայն վարպետաց դաս, տնային առաջադրանքներ և մշտական կապ Telegram հարթակում՝ այս ծրագիրը կանանց տալիս է իրական հնարավորություն սովորելու, զարգանալու ու իրենց հմտությունները կյանքի կոչելու։
💛 Սա միայն դասընթաց չէ, այլ ճանապարհ դեպի ինքնավստահություն, ստեղծագործություն ու նոր սկիզբ։