📅 Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Արամ Խաչատրյան համերգասրահում ջերմության, ներառականության և արվեստի տոն էր։ Շուրջ 600 երեխա և պատանի տարբեր երկրներից, ներկա էին 6-րդ միջազգային ներառական երաժշտական արթ փառատոնի գալա համերգին՝ միավորված երաժշտության և ստեղծագործության ուժով։
📍 «Իմ Քայլը» հիմնադրամի և գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի համար ներառականության խթանումը և հատուկ կարիքներ ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին մշտական առաջնահերթություն է։ Այդ պատճառով մեր հիմնադրամը կրկին անգամ մեծ հպարտությամբ կանգնած էր «Կողք կողքի» փառատոնի կողքին՝ որպես համաֆինանսովորող։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո:
💙Մեր նպատակն է աջակցել հատուկ կարիքներ ունեցող անձանց կարողությունների զարգացմանը և սոցիալական ներառմանը, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, ինչպես նաև խթանել մշակույթի միջոցով համերաշխություն, բազմազանություն և հավասար հնարավորություններ։