Անկեղծ ասեմ, ինձ՝ իբրև ընդդիմադիր մարդու, բացարձակ դուր չի գալիս երկրորդ նախագահի խոսքում մշտապես առկա էգոցենտրիզմը: Դա, ըստ իս, կոնտրպոդուկտիվ ա: 7 ամիս առաջ մենակ ինքն էր, հիմա՝ մենակ ինքն ու Սամվել Կարապետյանը: Կողմ դնենք, որ «համաձայն սոցիոլոգիայի կա 2 ուժ, որոնք էականորեն չեն զիջում Փաշինյանին» արտահայտությունը բավականին մանիպուլյատիվ ա, քանի որ չկա տենց հարցում, որտեղ Քոչարյանը առնվազն 2,5 անգամ չի զիջում Փաշինյանին: Այո, Կարապետյանը քիչ ա զիջում (համաձայն հարցումների), բայց նշածս ծավալի չափով գերազանցում ա Քոչարյանին: Ո՞րն ա կայֆը մշտապես փորձել նսեմացնել մյուս խաղացողներին:
Հետո
Հարցումները հաշվի չեն առնում ընտրակեղծիքները, «սև» ու «սպիտակ» ընտրակաշառքները, վարչական ռեսուրսը, տասովշիկներին: Ասել թե Նիկոլի վերընտրվելու շանսերը ձգտում են զրոյի իմ կարծիքով իրականությունից բավականին կտրված տեսակետ ա: Եթե նույնիսկ մենք ունենք շանս հաղթելու ընտրություններում, ապա դա հնարավոր կլինի բացառապես էն պարագայում, եթե Սամվել Կարապետյանը հաջողի ներուժը վերածել ձայների առնվազն 20-25%-ով, Աստծո օգնությամբ (որին չենք հավատում ոչ ես ոչ նախագահը) ինքը հավաքի մի 8-10 %, ու առնվազն 2-3 կուսակցություն էլ անցնի ԱԺ, որպեսզի ստանանք բավարար ձայներ:
Կա ՀՀԿ, Ծառուկյան, Վանեցյան, Մխիթարյան, Ապրելու Երկիր, ՀԱԿ, Թաթոյանն ա հեն ա մտնում քաղաքականություն, մի խոսքով տեսականորեն հնարավոր ա իհարկե, բայց ասել, որ երկուսով կհաղթենք ու անտեսել մյուս բոլոր ուժերը մի տեսակ կարծում եմ լավ չի: Չգիտեմ ինչի ա նախագահը որդեգրել նման դիրքորոշում, բայց կարծում եմ ճիշտ կլիներ առավել ընկերական տրամադրվել դաշտի նկատմամբ: