Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի քարոզիչները քաղաքական հետապնդման են ենթարկվում, բայ…

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի քարոզիչները քաղաքական հետապնդման են ենթարկվում, բայց ոչ այն պատճառով, որ նրանց վարքը ընդունելի է, այլ այն պատճառով, որ իշխանությունները չեն պատժում իրենց հայհոյողներին, սակայն շատ արագ և հաճախ ոչ համաչափ պատժի են ենթարկում իրենց քննադատողներին։

Ահա այս իմաստով դատապարտում եմ Սերժ Սարգսյանի քшրոզիչների նկատմամբ կատարվողը և ազատություն եմ մաղթում նրանց։ Դատшպարտում եմ նաև այն, որ այդ մարդկանց բերման են ենթարկել՝ կիրшռելով անհшմաչափ ուժ, սթրեսի ենթարկելով նրանց ընտանիքի անդամներին, այդ թվում՝ անչափшհաս երեխшներին։

Բայց եկեք գանք խոսքի ազատությանը։ Իշխանության դրվագը չեմ քննարկում։ Ալեն Սիմոնյանին ու Նիկոլ Փաշինյանին ես ինքս էլ լավ բառեր չեմ ասում, բայց դա, առնվազն, հրապարակային չեմ անում․ փորձում եմ չկեղտոտել հանրային միջավայրը։

Արդյո՞ք խոսքի ազատություն է այն, երբ այս քարոզիչները իրենց եթերում ամենավերջին հայհոյանքներով խոսում են, օրինակ՝ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի մասին՝ քննարկելով նրա ընտանիքը, կնոջը, անգամ անչափահաս երեխաներին։ Իսկ սա նրանք անում են վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Ի՞նչ է արել Կիվիրյանը․ Արցախն է հանձնել, մարդկանց է զոհել, թուրքերին Հայաստանի շահերն է զիջել։ Ո՛չ։ Սա՞ էլ եք խոսքի ազшտություն համարում։ Եթե համարում եք, ապա դեմ չեք լինի՞, եթե մարդիկ ձեր երեխաներին, կնոջը, ընտանիքի անդամներին քննարկեն՝ ձեր հասցեին ամենավերջին հայհոյшնքները տալով։

Այս մшրդիկ իրենց վարքով արժեքшյին նույն դաշտում են գտնվում, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր «ուսապարկերի» խմբավորումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *